Ինչպես կարող ենք օգնել
Եթե Դուք արվեստի սիրահար եք կամ կոլեկցիոներ, ուրախ կլինենք խորհրդատվություն մատուցել՝ առանց արվեստային պրոֆեսիոնալ լեզվի չարաշահումների:Նախկինում մարդիկ մեր օգնությանն են դիմել արվեստագետների ընտրության, տարբեր մեդիումների միջև կողմնորոշվելու հարցերի շուրջ: Նրանք հետաքրքրված են այնպիսի մանրամասներում, օրինակ, թե ինչպե՞ս ենք ընտրում արվեստագետներին, կամ ի՞նչ է նշանակում բարձրարժեք արվեստ:
Եթե աշխատում եք ինտերիերի դիզայնի ասպարեզում կամ ճարտարապետ եք, և ցանկություն ունեք Ձեր ստեղծած միջավայրը լրացնել արվեստի ստեղծագործություններով, ապա մենք դարձյալ կարող ենք օգտակար լինել: Մենք Ձեզ հետ միասին կփնտրենք այն բարձրարժեք արվեստի ստեղծագործությունները, որոնք ամենախոսունը կլինեն Ձեզ հետաքրքրող միջավայրի համար:
Եթե կասկածում եք արդյոք արվեստը ձեր աշխատավայր բերել թե ոչ, մենք այստեղ ենք խորհրդատվության համար: Արվեստը ոգեշնչում է: Այն տպավորություն է ստեղծում (հատկապես ձեր հաճախորդների մոտ): Այն Ձեր աշխատակազմի աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ, ավելի ստեղծագործ: Բայց այն նաև ռիսկ է, և կարող է վերածվել թանկարժեք սխալի:
«Բիզնեսի սեփականատերերը սկսում են հասկանալ, որ աշխատավայրում արվեստի գործեր ցուցադրելը ավելին է, քան այնգեղարվեստական դարձնելը: Այն իրականում կարող է ավելացնել աշխատակցի արդյունավետությունը, արտադրողականությունը և ստեղծարարությունը»: - Forbes.com