Կարոյան Ցուցասրահը բացվել է 2016-ին՝ շարունակելով Նազարեթ Կարոյանի նախաձեռնած նախորդ մասնավոր ցուցասրահների ավանդույթները:

Ցուցասրահի հետաքրքրությունների շրջանակում ժամանակակից արվեստի արձագանքներն են այն մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնք ի հայտ են գալիս նոր մեդիա գործիքների և միջավայրերի ծավալումով։

Ներկայացնելով տեղացի և արտերկրի արվեստագետների, ցուցասրահը նախապատվություն է տալիս նրանց, ովքեր ստեղծագործում են արվեստի դասական ու ժամանակակից շրջանակները զանցող պոստ-մեդիա տարածքում։

Ցուցասրահը առաջնորդվում  է տարբեր վայրերում ցուցահանդեսներ, պերֆորմանսներ և այլ արվեստային միջամտություններ կազմակերպելու իր հիմնական սկզբունքով՝ շեշտադրելով իր շարժուն բնույթն ու տարատեսակ տարածքների, հատատությունների, ինչպես նաև արվեստասեր-կոլեկցիոներների հետ համագործակցելու ցանկությունը: